Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը աշխատանքային այցով կժամանի Երևան: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ-ը՝ նշելով, որ երևանյան այցելության ընթացքում Լավրովը բանակցություններ կանցկացնի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
«Շփումներն ընթանալու են՝ զարգացնելով 2024 թվականի հոկտեմբերի 8-ին բարձր մակարդակում, ինչպես նաև Արարատ Միրզոյանի՝ հունվարի 21-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում։
«Կողմերը մանրամասնորեն մտքեր են փոխանակելու տարածաշրջանային անվտանգության՝ մասնավորաբար հայ - ադրբեջանական և հայ - թուրքական կարգավորման թեմաներով», - հավելում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։