Թբիլիսիի քաղաքային դատարանը հակակառավարական ցույցերի 11 մասնակցի երկու տարվա ազատազրկման դատապարտեց՝ «խմբակային բռնության» մեղադրանքով։
«Ազատության» վրացական ծառայության փոխանցմամբ՝ դատապարտվածների թվում են նաև դերասան Անդրո Չիչինաձեն, կատակերգու Օնիս Ցխադաձեն։
Երեկ դատարանը հրապարակեց նաև անցած տարվա բողոքի ցույցերի մեկ այլ մասնակցի՝ ռուսաստանցի Անտոն Չեչինի վճիռը, որով նա ութուկես տարվա ազատազրկման դատապարտվեց՝ թրմրամիջոցների շրջանառության մեղադրանքով։
Ակտիվիստը չի ընդունել մեղքը՝ հայտարարելով, որ իրեն դատում են «Վրացական երազանքի» իշխանության դեմ բողոքի ցույցերին մասնակցելու համար: