Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, որ այցով երեկ ժամանել է Երևան, հայտարարել է՝ Թեհրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքների թվում են տարածքային ամբողջականությունը և տարածաշրջանային սահմանների կայունության պահպանումը։
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը նա ընդգծել է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական նշանակությունը և նշել, որ Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ։
Նա նշել է, որ հայ-իրանական սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական հաղորդակցության ուղի է, և Թեհրանն այդ սահմանին թույլ չի տա որևէ ոտնձգություն։
Պաշտոնական Թեհրանը տևական ժամանակ պաշտպանում է Երևանի դիրքորոշումը տարածաշրջանի ապաշրջափակման հարցում և Ադրբեջանից հնչող սպառնալիքներին ֆոնին պնդում՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություն թույլ չի տա։