Մատչելիության հղումներ

Թեհրանում և Թել Ավիվում պայթյուններ են հնչել


Թեհրան, Իրան, 17-ը հունիսի, 2025թ.
Թեհրան, Իրան, 17-ը հունիսի, 2025թ.

Երեքշաբթի վաղ առավոտյան Թեհրանում պայթյուններ են հնչել, արձանագրվել է ինտենսիվ հակաօդային պաշտպանություն, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։ Asriran լրատվական կայքի տվյալներով՝ հակաօդային համակարգերն ակտիվացել են նաև Նաթանզ քաղաքում, ուր տեղակայված են Իրանի առանցքային միջուկային օբյեկտները՝ Թեհրանից մոտ 320 կմ հեռավորության վրա։

Իսրայելում կեսգիշերից հետո օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում: Լսվել է նաև պայթյունի ձայն:

Իրանի պաշտոնյաների փոխանցմամբ՝ հինգ օրում զոհվել է 224 մարդ, հիմնականում խաղաղ բնակիչներ։ Իսրայելը հայտնել է 24 քաղաքացիական զոհի մասին։ Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը հայտարարել է, որ գրեթե 3 հազար իսրայելցի տարհանվել է՝ Իրանի հարվածների հետևանքով հասցված վնասների պատճառով։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկուշաբթի լրագրողներին ասել է, որ Թել Ավիվը վճռական է «վերացնելու Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերից բխող վտանգը»։

Իրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ նպատակներ։

Հակամարտության 5-րդ օրն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG