Թուրքիան չեղարկել է ամերիկյան ծագում ունեցող որոշ ապրանքների ներկրման համար սահմանված լրացուցիչ մաքսատուրքերը, երկուշաբթի հայտնել է Առևտրի նախարարությունը:
Ավելի վաղ սահմանված լրացուցիչ մաքսատուրքերը տարածվում էին այնպիսի ապրանքների վրա, ինչպիսիք են մարդատար ավտոմեքենաները, մրգերը, բրինձը, ծխախոտը, որոշ ալկոհոլային խմիչքներ, պինդ վառելիքը և որոշ քիմիական արտադրանք:
Պատճառների մասին չի նշվում: