Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է, որ եթե շաթդաունը շարունակվի, կարող են կրճատումներ լինել


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ կարող են դաշնային աշխատակիցներ հեռացվել աշխատանքից, և նախագծերը կրճատվել, եթե շաթդաունը շարունակվի (կառավարության աշխատանքների դադարեցում):

«Կարող են լինել կրճատումներ, և դա նրանց մեղքն է», - ասել է Թրամփը՝ խոսելով Կոնգրեսի դեմոկրատների մասին:

Չորեքշաբթի օրը դաշնային կառավարությունը մասամբ դադարեցրել է աշխատանքը այն բանից հետո, երբ կոնգրեսը չի կարողացել հասնել ֆինանսավորման շուրջ համաձայնության:

Թրամփը նշել է, որ նոր սակագներից ստացված եկամուտները նոր են սկսում աճել, բայց, ի վերջո, կարող են հասնել տարեկան 1 տրիլիոն դոլարի: Նա նշել է, որ այդ միջոցների մի մասը կօգնի մարել պետական պարտքը, որը, նրա խոսքով, կարող է հասնել 38 տրիլիոն դոլարի:


XS
SM
MD
LG