Մատչելիության հղումներ

Թրամփը «կառուցողական զրույց» է ակնկալում Պուտինի հետ հանդիպմանը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կառուցողական զրույց» է ակնկալում ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում կայանալիք հանդիպման ընթացքում։

«Ես խոսելու եմ Վլադիմիր Պուտինի հետ և ասելու եմ՝ պետք է դադարեցնեք այս պատերազմը»»,- Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև ասել է, թե դժգոհ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից՝ Ռուսաստանին տարածքային զիջումները բացառելու համար։


XS
SM
MD
LG