Մատչելիության հղումներ

Թրամփը մայիսի 8-ն ԱՄՆ-ում հռչակել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ն ԱՄՆ-ում հռչակել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր։

Թրամփն ասել է, որ Միացյալ Նահանգները «շատ ավելին է արել, քան մյուս երկրները»՝ հաղթելու համար։

«Մեր դաշնակիցներից և ընկերներից շատերը նշում են մայիսի 8-ը որպես հաղթանակի օր, բայց մենք ավելին ենք արել, քան ցանկացած այլ երկիր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթակի հասնելու համար», - TruthSocial-ում գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը նոյեմբերի 11-ն էլ հռչակել է Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակի օր։

«Մենք հաղթեցինք երկու պատերազմներում էլ։ Ոչ ոք մեզ մոտ չէր ուժով, քաջությամբ կամ ռազմական հմտությամբ, բայց մենք դա երբեք չենք նշել, որովհետև չունեինք առաջնորդներ, ովքեր գիտեին, թե ինչպես դա անել: Մենք պատրաստվում ենք նորից սկսել տոնել մեր հաղթանակները», - գրել է Թրամփը։

Միացյալ Նահանգները Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ ներքաշվեց 1941 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ ճապոնական նավատորմը հարձակվեց Փերլ Հարբորում գտնվող ամերիկյան ռազմածովային բազայի վրա: Գործողությունն ավարտվել են 1944-ի օգոստոսի 31-ին՝ Ֆրանսիայի հյուսիսարևմտյան հատվածի ազատագրմամբ։ Իսկ Երկրորդ համաշխարհայինում ԱՄՆ-ն օգնել է իր դաշնակիցներին զինամթերքով, տանկերով, ինքնաթիռներով, բեռնատարներով, ինչպես նաև սննդով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG