Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Երկու երկրների կառավարությունների տարածած նույն հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են Հայաստան–Ադրբեջան խաղաղության օրակարգը՝ կարևորելով կառուցողական երկխոսության, փոխվստահության և տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը։
Երկու ղեկավարներն էլ ընդգծել են Վաշինգտոնում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքում ձևավորված դրական դինամիկան, որը վկայում է խաղաղության առաջմղման և հարաբերությունների կարգավորման գործընթացին միջազգային հանրության աջակցության մասին, ասված է հաղորդագրությունում:
Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ