Մատչելիության հղումներ

Վաղարշապատի համայնքապետը պաշտոնապես հրաժեշտ է տվել աշխատակազմին


Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տալիս աշխատակազմին, 16-ը մայիսի, 2025թ․
Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տալիս աշխատակազմին, 16-ը մայիսի, 2025թ․

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանն այսօր հրաժեշտ է տվել աշխատակազմին:

Ըստ համայնքապետարանի հաղորդագրության՝ 7 տարի համայնքը ղեկավարած Գսպարյանը «շնորհակալություն է հայտնել աշխտակազմին համագործակցության, ներդրած ջանքերի համար, հորդորել ամեն աշխատանքային օրը նվիրել համայնքի զարգացման տեսլականը կյանքի կոչելուն ուղղված քայլերին»:

Նախօրեին Գասպարյանը հայտարարել էր, որ այլևս չի զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը, մասնավորապես, նշելով, որ որոշում է կայացրել կյանքի այս փուլում իրեն նվիրել ընտանեկան հանգիստ կյանքին, «երեխայիս դաստիարակությանը, ընտանիքիս ընդլայնմանը»։

Նրա անունը վերջին ամիսներին հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էջմիածնի բենզալցակայաններից մեկում տեղի ունեցած սպանությունից հետո, որը ըստ «Ազատության» հետաքննության, պատկանում է քաղաքապետի ամուսնու հորը։

Ավելի ուշ մամուլը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի»՝ այս ամսվա սկզբին կայացած վարչության նիստում նաև Դիանա Գասպարյանի պաշտոնավարման հարցն է քննարկվել։

Երբ կանցկացվեն արտահերթ ընտրություններ հստակ չէ, ՏԻՄ օրենքը թույլ է տալիս վարչապետին նշանակել համայնքի ժամանակավոր պաշտոնակատար:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG