Մատչելիության հղումներ

Վարդան Ղուկասյանի փեսան ընտրվեց Գյումրիի համայնքապետի առաջին տեղակալ


Գյումրիի ավագանին այսօրվա նիստում Կոմունիստական կուսակցության անդամ Ավետիք Առաքելյանին ընտրեց Գյումրիի համայնքապետի առաջին տեղակալ, իսկ Գագիկ Մանուկյանին՝ տեղակալ։

Առաքելյանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է։

«Կապ չունի, որ Ավետիս Առաքելյանը իմ փեսան է։ Ես շատ պատասխանատու եմ ու իրենից ավելի շատ եմ պահանջելու, քան որևիցե այլ մեկից։ Ինձ հետ աշխատելը շատ դժվար է։ Ես շատ խիստ եմ լինելու յուրաքանչյուր հարցի վերաբերյալ», - հայտարարեց Ղուկասյանը։

Ավագանին այսօրվա նիստում նաև հանձնաժողովի նախագահներ ընտրեց։

Նիստին ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 14 անդամներից 13-ը, այդ թվում՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը, ով ընտրություններում ամենաշատ ձայները ստացավ, բայց ընդդիմության համախմբման արդյունքում կորցրեց իշխանությունը։

«Մեր քաղաքը» դաշինքից Կարեն Բադալյանն ինքնաբացարկ ներկայացրեց։ Մարտուն Գրիգորյանի գլխավորած դաշինքի հինգ անդամներ այսօր ներկա էին նիստին, սակայն Գրիգորյանի որդին դուրս եկավ դահլիճից և նիստին չմասնակցեց։

Մանրամասներն՝ ավելի ուշ


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG