Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Հարավային Կովկասն ընկալում է որպես երկարաժամկետ հետաքրքրություն․ ԱՄՆ


ԱՄՆ փոխպետքարտուղարի ավագ խորհրդական Քայեբ Օրրը, ելույթ ունենալով Նյու Յորքում կազմակերպված 6-րդ Կասպիական բիզնես ֆորումին, հայտարարել է, որ Հարավային Կովկասը Վաշինգտոնի համար երկարաժամկետ հետաքրքրություն է։

«Կասպյան տարածաշրջանն ընդհանուր առմամբ, ներառյալ՝ Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան, իսկապես գտնվում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության և ռազմավարության ուշադրության կենտրոնում։ Սա ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ հետաքրքրություն է, և Միացյալ Նահանգները դա համարում է ռազմավարական առումով կարևոր՝ ներդրումներ կատարելու և զարգացնելու հետագա տարիների կտրվածքով»,-հայտարարել է ամերիկացի դիվանագետը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG