Մատչելիության հղումներ

Վատիկանում կոնկլավի առաջին օրն է


Վատիկանում մեկնարկել է Հռոմի պապի ընտրության կոնկլավի առաջին օրը:

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն 80 տարեկանից ոչ բարձր 135 կարդինալներ՝ եկեղեցու ամենաբարձրաստիճան եպիսկոպոսները։

Փակ դռների ետևում անցկացվող կոնկլավը արդյունքի մասին կազդարարի սպիտակ ծխի միջոցով. ծխնելույզից սև ծխի արձակումը կնշանակի, որ կարդինալներին չի հաջողվել Պապ ընտրել։

Կաթոլիկ եկեղեցին 12 տարի ղեկավարած արգենտինացի Ֆրանցիսկոս պապը մահացել է ապրիլի 21-ին։ Հաջորդ պապի հնարավոր թեկնածուների շարքում շրջանառվում են ֆիլիպինցի կարդինալ Լուիս Անտոնիո Տագլեի, իտալացի Պիետրո Պարոլինիի, գանացի Պիտեր Թուրքսոնի անունները:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG