Մատչելիության հղումներ

Վատիկանը փակեց Սիքստինյան կապելլան՝ կոնկլավին պատրաստվելու համար


Երկուշաբթի օրը Վատիկանը փակեց Սիքստինյան կապելլան՝ կոնկլավի նախապատրաստական աշխատանքները սկսելու համար, որի ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից կաթոլիկ կարդինալները պետք է նոր Պապ ընտրեն։

Ընտրությունը տեղի է ունենում վաղուց հաստատված կարգով. կարդինալները հավաքվում են հատուկ սրահում, որի դռները դրսից են փակվում։ Մեկ օրվա ընթացքում կարող է լինել միայն երկու քվեարկություն։

Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետ ընտրվելու համար թեկնածու կարդինալը պետք է ստանա կոնկլավի անդամների առնվազն երկու երրորդի քվեները։

Ընտրական փուլում օգտագործված քվեաթերթիկներին ավելացնում են հատուկ նյութ, որն այրվելուց սպիտակ կամ սև ծուխ է արձակում, և եթե Սիքստինյան մատուռի տանիքին տեղադրված ծխնելույզից սև ծուխ է բարձրանում, ուրեմն Պապը դեռ չի ընտրվել և քվեարկությունը կշարունակվի։ Սպիտակ ծուխն էլ կազդարարի, որ մոլորակի 1 միլիարդ 400 միլիոն կաթոլիկներն ունեն նոր առաջնորդ։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG