Վրաստանի Ռուսթավի քաղաքում ձերբակալվել է «Իսլամական պետությանը» անդամակցելու համար Ինտերպոլի կողմից հետախուզվող օտարերկրյա քաղաքացի, հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։
«Ձերբակալվածը մարտական փորձ ունի և բարձր որակավորում ունեցող պայթուցիկ սարքերի մասնագետ է։ Նա պատասխանատու էր ահաբեկչական կազմակերպության ներսում հատկապես կարևոր իրադարձությունների համար»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում։
Թե որ երկրի քաղաքացի է ձերվակալվածը, ինչպես է մուտք գործել Վրաստան, չի հաղորդվում: