Մատչելիության հղումներ

Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ արձանագրվել են կրակոցներ. ԱԷՄԳ


Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն արձանագրել է, որ Ուկրաինայի՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում կրակոցների ձայներ են լսվել կայանի մոտ, նկատել է սև ծուխ երեք մոտակա վայրերից։

ԱԷՄԳ հաղորդագրության համաձայն՝ ՄԱԿ-ի միջուկային հսկողության թիմին տեղեկացրել են, որ մի քանի հրետանային կրակոցներ հասել են կայանի սահմաններից դուրս գտնվող տարածքին՝ մոտ 400 մետր հեռավորությամբ դիզելային վառելիքի պահպանման վայրից։

«Չնայած զոհերի կամ սարքավորումների վնասման մասին հաղորդագրություններ չկան, այս դեպքը կրկին ընդգծում է միջուկային անվտանգության ու պաշտպանության մշտական վտանգները», – հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

Ռուսական կամ ուկրաինական պաշտոնյաներից առայժմ որևէ մեկնաբանություն չի եղել։

Ռուսական ուժերը Զապորոժիեի միջուկային կայանը, որը Եվրոպայի ամենամեծն է և ունի վեց ռեակտոր, գրավել են 2022-ի փետրվարին Ուկրաինա ներխուժելու առաջին շաբաթներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG