Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ իր հեռուստաուղերձում նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը «չի պարտվի» Ռուսաստանի դեմ պատերազմում:
«Ուկրաինան դեռ չի հաղթել, բայց անկասկած չի պարտվելու», - վստահեցրել է Ուկրաինայի նախագահը այսօր հեռարձակված ուղերձում:
Զելենսկին ասել է, որ չնայած երկրի առանձին մասեր այժմ օկուպացված են ռուսական ուժերի կողմից, կա «մե՛կ Ուկրաինա»: «Մենք պետք է միասին լինենք ինչպես մեկ ընտանիք», - ընդգծել է նա:
Անդրադառնալով Ռուսաստանի հետ բանակցություններին` Զելենսկին հայտարարել է, որ «Ուկրաինան երբեք այլևս չի ընդունի նվաստացումը, որը ռուսներն անվանում են «փոխզիջում»: «Մեզ պետք է արդար խաղաղություն, որում մեր ապագան մենք ենք որոշելու», - հավելել է Ուկրաինայի նախագահը:
Ուկրաինան այսօր նշում է Խորհրդային Միությունից անկախանալու 34-ամյակը: