EFE լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավտովթարից զոհվել է Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլ» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտան։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ավտովթարը տեղի է ունեցել Իսպանիայի հյուսիսում։
Ժոտան 28 տարեկան էր, մինչև «Լիվերպուլ» տեղափոխվելը մարզիկը հանդես էր գալիս անգլիական «Վուլվերհեմփթոն»-ում, պորտուգալական «Պորտո»-ում և Մադրիդի «Ատլետիկո»-ում։