Անցած շաբաթ Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը: Նա իրավապահների ուշադրությունը գրավել է իր հայտարարությամբ, թե պատրաստ է նախաքննական մարմնին ասել` ով է իր որդուն սպանողը:
Այդ հայտարարությունը Սարգիս Քլոյանը հնչեցրել էր ի պատասխան գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գնահատականի, թե մարտի 1-ի սպանությունները չեն բացահայտվում, քանի որ հանրությունը չի օժանդակում:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սարգիս Քլոյանը ներկայացնում է Հատուկ քննչական ծառայությունում կայացած հանդիպման մանրամասները:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սարգիս Քլոյանը ներկայացնում է Հատուկ քննչական ծառայությունում կայացած հանդիպման մանրամասները: