Բրեյվիկի վարձակալած ֆերմայի տարածքում պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Նորվեգիայի ոստիկանությունը հաղորդել է, որ գտել ու ոչնչացրել է թաքստոց, որտեղ պահված են եղել պայթուցիկ նյութեր:

Թաքստոցը գտնվել է այն ֆերմայի տարածքում, որը վարձակալել է անցած շաբաթավերջին Նորվեգիայում իրականացված ահաբեկչությունների հեղինակ Անդերս Բրեյվիկը:

Պայթուցիկ նյութերի տեսակի եւ քանակի մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Բրեյվիկի փաստաբանն ասել է, թե իր պաշտպանյալը ներկայանում է որպես մարտիկ, ով ցանկանում է փրկել Արեւմուտքը մահմեդականներից, ինչը խոսում է նրա հոգեկան անհավասարակշռության մասին: