Օբամա - Քարզայ հանդիպում Չիկագոյում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում

Չիկագոյում երեկ մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Միացյալ Նահանգների եւ Աֆղանստանի նախագահներ Բարաք Օբաման ու Համիդ Քարզայը:

Հանդիպումից հետո Օբաման հայտարարել է, թե ինքը եւ Աֆղանստանի առաջնորդը ճիշտ ուղու վրա են, որը կբերի ավելի քան տասը տարի շարունակվող պատերազմի ավարտին: