Բրեյվիկը դժգոհում է իր բանտախցի պայմաններից

Անդերս Բրեյվիկը իրեն 21 տարվա ազատազրկման դատապարտելու մասին Օսլոյի դատարանի վճռի հրապարակումից հետո, 24-ը օգոստոսի, 2012թ.

77 մարդու սպանության մեղադրանքով պատիժը կրող նորվեգացի Անդերս Բրեյվիկը բողոք է ներկայացրել արդարադատության նախարարությանը` դժգոհելով իր բանտախցի պայմաններից։

Ոճրագործը պնդում է, թե իրեն մեկուսացնելով այլ բանտարկյալներից` իշխանությունները փորձում են հասնել իր ինքնասպանությանը։