Թբիլիսիում պղծվել է Հեյդար Ալիևի հուշարձանը

Արխիվային լուսանկար

Անցած գիշեր Թբիլիսիում պղծվել է Հեյդար Ալիևի հուշարձանը: Այս մասին հաղորդում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը:

«Իմեդիի» տեղեկություններով անհայտ անձիք հուշարձանի վրա ներկ են լցրել:

«Ողջ գիշեր Թբիլիսիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները զբաղված էին հուշարձանի մաքրման աշխատանքներով», - հաղորդում է վրացական հեռուստաընկերությունը: