Դեմոկրատ կոնգրեսականները դատի են տվել ԱՄՆ նախագահին

ԱՄՆ - Trump Tower-ը Նյու Յորքում, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի 190-ից ավելի դեմոկրատ անդամներ դաշնային դատարանում դատի են տվել նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրա անշարժ գույքի ընկերությունների խումբ օտարերկրյա գումարների հոսքի կապակցությամբ:

Օրենսդիրների փոխանցմամբ՝ հայցը ներկայացվել է այսօր վաղ առավոտյան մայրաքաղաք Վաշինգտոնի դատարան:

Հայցում նշված է, որ Թրամփի՝ այս տարվա հունվարին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Trump Organization-ը օտարերկրյա կառավարություններից ստացած որևէ վճարում չի ներկայացրել Կոնգրեսի հավանությանը, թեև ամերիկյան Սահմանադրությունը պահանջում է դա անել:

Սպիտակ տունը և արդարադատության նախարարությունը առայժմ մեկնաբանություններ չեն ներկայացրել կոնգրեսականների հայցի առնչությամբ: