Իրանը դատապարտում է ամբարտակներ կառուցելու Թուրքիայի նախաձեռնությունը

Ամբարտակ Եփրատ գետի վրա, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է Եփրատի և Տիգրիսի վրա ամբարտակներ կառուցելու Թուրքիայի ծրագիրը, ասելով, որ այն վտանգ է ներկայացնում ամբողջ Մերձավոր Արևելքի համար:

Ծրագրի քննադատների համոզմամբ՝ ամբարտակները հանգեցրել են ջրի պակասի Սիրիայում և Իրաքում, և դա է՛լ ավելի է սրել իրավիճակը տարածաշրջանում:

Սիրիայի քրդերի պնդմամբ՝ ջրի հասանելիությունը Թուրքիան սահմանափակում է քաղաքական ճնշում բանեցնելու նպատակով: