Թրամփը Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան է առաջադրել Ջոն Սալիվանին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան է նշանակում Ջոն Սալիվանին: Նա պաշտոնը կստանձնի Սենատի կողմից հաստատվելու դեպքում:

59-ամյա Սալիվանը ներկայումս զբաղեցնում է փոխպետքարտուղարի պաշտոնը՝ երկրորդ դիրքը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունում:

Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հանթսմանը հրաժարական էր տվել անցած օգոստոսին: