ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է 78 հազար ախտահարում

Կորոնավիուսի թեստեր Կարոլթոնի լաբորատորիայում, Տեքսաս նահանգ, 24-ը հուլիսի, 2020թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգներում կիրակի օրը կորոնավիրուսով վարակվել է 78 հազար մարդ:

Ջոնս Հոփքինսի համալսսարանի մասնագետների փոխանցմամբ, ընդհանուր հաշվով Ամերիկայում ախտահարումների թիվն անցել է 4 միլիոն 230 հազարը:

Մեկ օրում մահացել է 784 հիվանդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվն ԱՄՆ-ում մոտենում է 147 հազարին:

Ախտահարումների ամենամեծ թիվը Կալիֆորնիա նահանգում է՝ ավելի քան 452 հազար, այդ նահանգին հաջորդում են Ֆլորիդան, Նյու Յորքը և Տեքսասը: