Ղրղզստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են

Ղրղզստանում այսօր տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, 3.5 միլիոն ընտրողների 37 տոկոսն արդեն քվեարկել է: Տեղացի դիտորդները հաղորդում են խախտումների մասին:

120-տեղանոց Գերագույն խորհրդի մանդատների համար պայքարում են 16 կուսակցություններ: Ղրղզստանի օրենքներով որևէ կուսակցություն խորհրդարանում կարող է ստանալ առավելագույնը 65 մանդատ:

Կենտրոնական Ասիայի մնացած երկրներում իշխող կուսակցությունները, որպես կանոն, մեծամասնություն են վաստակում օրենսդիր մարմիններում: