ՌԴ խորհրդարանի վերին պալատը դիտորդներ կգործուղի Հայաստան

Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատ Դաշնության խորհուրդը, Մոսկվա, արխիվ

Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ ներկա կլինի Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդդարանական ընտրություններին:

Դաշնության խորհրդի մամլո ծառայության փոխանցմամբ, Հայաստան գործուղվող պատվիրակությունը ղեկավարելու է գիտության, կրթության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Սմիրնովը:

Պատվիրակության կազմում կլինեն Դաշնության խորհրդի սահմանադրական և պետական շինարարության հարցերի հանձնաժողովի անդամ Օլեգ Ցեպկինը, միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի անդամ Վադիմ Դենգինը և պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Սերգեյ Կոլբինը: