Բելառուսի խորհրդարանի վերին պալատի՝ Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովան այսօր ընդունել է Ադրբեջանի դեսպան Ուլվի Բախշալիևին:
«Մինսկը և Բաքուն բարձր մակարդակի քաղաքական և տնտեսական կապեր են հաստատել, Բելառուսը միշտ զգում է Ադրբեջանի աջակցությունը միջազգային ատյաններում»,- ասել է Կոչանովան:
Նրա խոսքով, Բելառուսը և Ադրբեջանը կապված են բարեկամական, տնտեսական, քաղաքական և մարդասիրական կապերով:
«Այդ համագործակցությունը կարևոր է մեզ համար, մենք զգում ենք Ադրբեջանի աջակցությունը միջազգային կազմակերպությունների բոլոր մակարդակներում, այդպես էլ պետք է վարվեն իսկական ընկերները»,- հայտարարել է Կոչանովան:
Նա հույս է հայտնել, որ «այս բարդ ժամանակներում երկու երկրների խորհրդարանների համագործակցությունն էլ ավելի սերտ և արդյունավետ կդառնա»:
Բելառուսի խորհրդարանի վերին պալատի նախագահն ասել է, թե «Մինսկում ուրախ կլինեն հյուրընկալել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին»: