Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները։

«Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում ընթացիկ իրավիճակի, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման շուրջ, քննարկել են նաև իրավիճակը Ուկրաինայում», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Նախօրեին Թուրքիայի իշխանությունների հետ Հարավային Կովկասին վերաբերող հարցերն է քննարկել պաշտոնական այցով Անկարայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։ Վիկտորիա Նուլանդը Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ հանդիպման ընթացքում, ըստ թուրքական կողմի, «քննարկել է այնպիսի հարցեր, ինչպիսին են Սիրիան, Ադրբեջանը, Հայաստանը և Իսրայելը, էներգետիկ անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները»։