Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսակապով անցկացրած խորհրդակցության ժամանակ ասել է, որ չնայած արևմտյան երկրների կողմից Կիևին ցուցաբերվող ռազմական աննախադեպ օգնությանը՝ ուկրաինական զինված ուժերը շարունակում են զգալի կորուստներ կրել։ Նրա ասելով՝ հունվարին ուկրաինացի 6 հազար 500 զինծառայող է զոհվել, խոցվել է 26 ռազմական օդանավ, 7 ուղղաթիռ, 208 անօդաչու թռչող սարք։ Շոյգուի բերած տվյալներով` ուկրաինական բանակը նաև 341 տանկ և զրահամեքենա է կորցրել ու համազարկային կրակի 40 ռեակտիվ համակարգ։
Շոյգուն հավաստիացրել է, որ Ուգլեդարի և Արտյոմովսկի (Բախմուտի) ուղղություններով մարտական գործողությունները հաջող են զարգանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պատերազմի ընթացքում ավելի քան 131 հազար ռուսաստանցի զինծառայող է զոհվել, պնդում է ԿիևըՈւկրաինա ներխուժումից ի վեր զոհվել է ավելի քան 13 հազար ռուս զինվորական. հետաքննությունՄոսկվան հայտարարում է, թե Կրամատորսկում շուրջ 600 ուկրաինացի զինվոր է զոհվել. Կիևը հերքում է