ԱՄՆ նոր պատժամիջոցներ ԻԻՀ Հեղափոխության պահապանների կորպուսի և ՌԴ ԱԴԾ ստորաբաժանման դեմ

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հետախուզական ստորաբաժանման դեմ՝ Իրանում և Ռուսաստանում ամերիկացիների կալանավորումներին ենթադրաբար մասնակցելու համար։

Միացյալ Նահանգների մեղադրանքների համաձայն՝ նրանք մեղսակից են, կամ պատասխանատու են ամերիկացիների անօրինական կալանավորումների համար։ Որպես օրինակ նշվում է Wall Street Journal-ի (WSJ) լրագրող Էվան Գերշկովիչի դեպքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ ԱԴԾ-ը լրտեսության կասկածանքով ձերբակալել է WSJ-ի լրագրողին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության ստորաբաժանման նկատմամբ կիրառված նոր պատժամիջոցներում նշվում են կազմակերպության չորս ղեկավարներ, այդ թվում՝ մեկը, ով նախկինում արդեն ենթարկվել է ԱՄՆ պատժամիջոցների: