Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք․ ԼՂ ՊՆ

Հունիսի 18-ի ժամը 09:30-ից հունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հաղորդում է Պաշտպանության բանակը՝ նշելով՝ հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Այսօր ժամը 09։15-ի դրությամբ, ըստ Ստեփանակերտի, իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Ստեփանակերտի հաղորդմանը Բաքուն դեռ չի արձագանքել։

Այսօր նաև Երևանն է հայտնել, որ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել է Սոթքի և Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ։ Բաքուն հերքել է հաղորդումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը ադրբեջանական կողմին մեղադրում է Սոթքի և Երասխի դիրքերի ուղղությամբ կրակելու համար, Բաքուն հերքում է