Դանիան դադարեցնում է «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցման հետաքննությունը

«Հյուսիսային հոսք 2», արխիվ

Դանիայի ոստիկանությունը դադարեցնում է «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների՝ 2022 թվականի աշնանը տեղի ունեցած պայթեցման հետաքննությունը։ Այսօր այս մասին պաշտոնապես հայտարարել է Կոպենհագենի ոստիկանական վարչությունը՝ նշելով, որ արդեն իսկ անցկացված քննչական գործողությունների շնորհիվ պարզ է դարձել, որ գազատարների դեմ կանխամտածված սաբոտաժի գործողություն է իրականացվել։

«Չնայած դրան, հետաքննության արդյունքները վկայում են, որ այս միջադեպի առթիվ Դանիայի տարածքում քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր չկան», - նշված է հայտարարության մեջ։

Գազատարները պայթեցվել են 2022 թվականի սեպտեմբերի 26-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ The Washington Post. «Սպիտակ տանը գիտեին, որ Ուկրաինան կոչնչացնի Nord Stream-ը»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը ՄԱԿ-ին կոչ է անում ստեղծել «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցման հանգամանքները քննող խումբ