6.5 ժամ տևած ռուս-ամերիկյան բանակցություններն ավարտվեցին

ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայր, Ստամբուլ, Թուրքիա, 27-ը փետրվարի, 2025թ.

Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները։ Հանդիպումը տևել է 6,5 ժամ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Բանակցությունների ավարտից հետո պատվիրակությունները մեկնաբանություններ չեն տվել մամուլին, փոխանցում է ռուսական ՏԱՍՍ-ը։

Այսօրվա հանդիպման օրակարգում հիմնական հարցը Ուկրաինայի դեմ պատերազմից հետո սառեցված դիվանագիտական հարաբերությունների ու դեսպանատների աշխատանքի վերականգնումն էր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստամբուլում հանդիպում են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիվանագետները