Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը նախատեսված է վաղը

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը նախատեսված է վաղը, «Ազատության»-ը փոխանցեցին ԱԳՆ -ից :

Այսօր ավելի վաղ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անթալիայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները