«Դա նաև մեր հաղթանակն է». Սիմոնյանը՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու Փաշինյանի որոշման մասին

Մայիսի 9- ը նաև մեր հաղթանակն է, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես բացատրեց վարչապետ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու որոշումը՝ պատասխանելով մայիսի 9-ի հաղթանակի 80-ամյակի տարեդարձի տոնակատարություններին մասնակցելու շուրջ Եվրոպական միության կողմից հնարավոր բացասական արձագանքների մասին հարցին

«Էդ հաղթանակը նաև մեր հաղթանակն է, 300 հազար հայ մարդ զոհվել է, դա մեր հպարտության օրերից մեկն է, և ես կարծում եմ՝ վարչապետի մասնակցությունը չի կարող կապ ունենալ ԵՄ-ի և այլ բաների հետ: ԵՄ -ի շատ ղեկավարներ այցելում են Ռուսաստան, հանդիպում ՌԴ նախագահի հետ բանակցում, այսինքն՝ Հայաստանը պետք է ամեն ինչ դնի մի կողմ որ հանկարծ ԵՄ -ի պաշտոնյա... դա իրենց տեսակետն է, սա՝ մեր», - ասաց Սիմոնյանը։

Իսկ թե ինչո՞ւ անցած տարի վարչապետը չգնաց այդ նույն տոնին, ԱԺ նախագահն ասաց՝ անցած տարի այլ իրականություն էր, աշխարհը փոխվում է:

Նախօրեին Եվրամության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն էր ասել՝ Եվրամիությունը շատ հստակ է արտահայտվել, չեն ցանկանում, որ անդամությանը հավակնող երկրները մասնակցեն Մայիսի 9-ի շքերթին:

Ռուսական լրատվամիջոցների համաձայն, նախագահ Պուտինը մայիսի 9-ի շքերթին մասնակցելու հրավեր ուղարկել է Եվրամիության անդամակցությանը ձգտող Սերբիային և Սլովակիայի

Նիկոլ Փաշինյանի մարտի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին