Մարկո Ռուբիոն և Սթիվ Ուիթքոֆը մեկնում են Ֆրանսիա

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մեկնում են Ֆրանսիա, որտեղ ապրիլի 16-18-ը եվրոպացի գործընկերների հետ քննարկում կունենան Ուկրաինայի հարցով, այս մասին հայտնում է ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունը։

Հաղորդագրության համաձայն՝ բանակցությունների նպատակն է «առաջ մղել նախագահ Թրամփի՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը և արյունահեղությունը դադարեցնելու նպատակները»։