Բաքվի զինվորական դատարանում նախօրեին Խոջալուի գործով հարցաքննվել են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը։
Անկախ լրատվամիջոցների, փաստաբանների և միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատավարության ընթացքում նախ հարցաքննվել է Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, որը Լեռնային Ղարաբաղը ղեկավարել է 1997-ից մինչև 2007 թվականը։
Հարցաքննությունից մանրամասներ է փոխանցել ադրբեջանական «Ազերթաջ» գործակալությունը։ Պետական լրատվամիջոցը պնդում է, թե Արկադի Ղուկասյանն իբրև թե ասել է, թե «Խոջալուի դեպքերի ժամանակ Արցախի ղեկավարը Արթուր Մկրտչյանն էր, ռազմական գործողությունները ղեկավարում էր Արկադի Տեր-Թադևոսյանը (հանգուցյալ Կոմանդոսը), իսկ ձևավորված ինքնապաշտպանական ուժերը՝ Սերժ Սարգսյանը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Քննարկման ենթակա չէ». ՔՊ-ից արձագանքում են «Խոջալուի ցեղասպանոթյուն ճանաչելու» Ալիևի պահանջին2007-ից 2020 թվականներին Արցախը ղեկավարած Բակո Սահակյանը, ըստ «Ազերթաջի», պատասխանելով ադրբեջանցի մեղադրողի հարցերին, ասել է, թե չի տիրապետում Խոջալուի մասին իրադարձություններին։ Արձագանքելով դատարանի դահլիճում ցուցադրված տեսանյութերին՝ Բակո Սահակյանն ասել է, թե տեղյակ չի եղել այդ մանրամասներին, սակայն շեշտել է, որ իր դիրքորոշումը հստակ է՝ անընդունելի է համարում այդօրինակ իրադարձությունները։
Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, որ Ղարաբաղը ղեկավարեց 2020-ից մինչև 2023 թվականը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ Խոջալուի իրադարձությունները «Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենախոշոր ողբերգությունն» է անվանել։ Նա նաև ասել է, թե «Արցախում Խոջալուի օպերացիան չէր քննարկվում, մինչդեռ Շուշիի գործողության մասին մի քանի գրքեր են գրվել»։ Նա, ըստ «Ազերթաջի», նույնպես ասել է, թե այն ժամանակ, այսինքն՝1992-ի փետրվարին, գլխավոր ռազմական ղեկավարը Արկադի Տեր-Թադևոսյանն էր, և «հավանաբար Խոջալուում ռազմական գործողությունները նրա համաձայնությամբ ու ցուցումներով են իրականացվել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ցեղասպանության» մեղադրանք հայ ռազմագերուն. Բաքվի դատարանում հիշել են նաև Սերժ ՍարգսյանինԱդրբեջանցիները իրենք են ուժ կիրառել սեփական բնակչության դեմ. Սեյրան Օհանյան
Մինչդեռ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշում է, որ գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շուրթերով հնչող այս ցուցմունքները, բնականաբար, արժանահավատ լինել չեն կարող, քանի որ բոլորն էլ հասկանում են, թե դրանք ինչպես են կորզվում։
«Ոչ միայն մեր, այլ նաև միջազգային հանրության համար հասկանալի է չէ՞, թե ինչպիսի պայմաններում են ընթանում այդ դատավարությունները, և ինչ ճնշումների, ինչ ազդեցության շնորհիվ կարող են իրենք կորզել տարբեր տիպի տեղեկություններ, և այդ տեղեկատվությանը լուրջ չպետք է վերաբերվել», - ասաց Օհանյանը:
ՀՀ ռազմական գերատեսչությունը շուրջ 8 տարի ղեկավարած Սեյրան Օհանյանը պնդում է, որ Խոջալուում ցեղասպանություն չի եղել. ադրբեջանցիները իրենք են ուժ կիրառել իրենց իսկ բնակիչների դեմ։
«Խոջալուում ռազմակայան հենակետ է տեղավորվել, և այդ ռազմական հենակետից գնդակոծել են հայկական բոլոր բնակավայրերը։ Այդ հենակետերի վնասազերծումը թույլ տվեց, որ Արցախի ժողովուրդը կարողանա ազատ շնչել և ազատ ապրել իր իսկ պատմական տարածքում, և այդ հենակետի ռազմական վնասազերծման ժամանակ մարդասիրական բոլոր նորմերի միջանցքը պահպանվել է, և իրենք են, որ մարդասիրական միջանցքով անցնող իրենց բնակչության նկատմամբ ուժ են կիրառել և նրանց վրա կրակել», - հավելեց Սեյրան Օհանյանը:
Նախկին նախարարի խոսքով՝ ցեղասպանությունից խոսող Ադրբեջանն ինքն է Արցախի ինքնորոշման առաջին իսկ օրվանից տարբեր վայրագություններ ու խոշտանգումներ իրականացրել, իսկ արդեն 2023 թվականի սեպտեմբերին՝ ցեղասպանություն իրականացրել Արցախում՝ իր հայրենիքից բռնի տեղահանելով մի ողջ ժողովրդի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Բաքուն փորձում է այնտեղ գտնվող հայերից ցուցմունքների միջոցով առևտրի հիմքեր ստեղծել