Ադրբեջան ԶՈւ ստորաբաժանումները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու զորավարժությունների

Ադրբեջանի ՊՆ շենքը, արխիվ

Ադրբեջան զինուժի ստորաբաժանումները մեկնել են Թուրքիա՝ Մարմարիս քաղաքում նախատեսված զորավարժություններին մասնակցելու նպատակով, այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունները կշարունակվեն մինչև ապրիլի 30-ը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: