Ուկրաինան հորդորել է չմասնակցել մայիսի 9-ին Ռուսաստանում կայանալիք ռազմական շքերթին։ Դա «անընդունելի» կլինի և կդիտարկվի որպես աջակցություն Մոսկվային՝ «իր ռազմական հանցագործությունները արդարացնելու գործում», հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը:
Կիևն ընդգծել է, որ «ռուսական բանակը շարունակում է վայրագությունները այնպիսի մասշտաբով, որը Եվրոպան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»։
«Նրանց հետ կողք կողքի քայլելը նշանակում է կիսել պատասխանատվությունը սպանված ուկրաինացի երեխաների, քաղաքացիական անձանց և զինվորականների արյան համար, այլ ոչ թե հարգել նացիզմի դեմ հաղթանակը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են ինտենսիվ օդային հարվածներ հասցնել միմյանց ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը մայիսի 8-ն ԱՄՆ-ում հռչակել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր