Բաքվի դատարանի որոշմամբ՝ մի խումբ անձինք կալանավորվել են ահաբեկչության գործի շրջանակներում

Բաքվի Սաբայլի շրջանային դատարանը մի խումբ անձանց կալանավորելու որոշում է կայացրել, որոնք միջազգային հետախուզման մեջ էին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության կողմից քննվող ահաբեկչության գործի շրջանակներում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը։

Ըստ լրատվամիջոցի՝ կասկածյալները ձերբակալվել օտարերկրյա պետությունների տարածքում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում և հանձնվել են Ադրբեջան։

Թե որ երկրների մասին է խոսքը, չի նշվում։ Չի հաղորդվում նաև, թե ինչ գործով են անցնում ձերբակալվածները և քանի անձի մասին է խոսքը։