Մարմարիկից անհետացած 2-ամյա Տիգրանի որոնումները. ինչ է հայտնի

Your browser doesn’t support HTML5

Դեռ որևէ հետք չի գտնվել, բազմաթիվ հարցեր մնում են մութ:

Տասներորդ օրն է Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում որոնողական աշխատանքներ են՝ փնտրում են երկու տարեկան Տիգրանին: Պետրոսյանների ընտանիքի ցավը գյուղ է բերել հարյուրավոր ոստիկանների, փրկարարների ու կամավորների, որոնք որոնում են երեխային առավոտից մինչև երեկո, ջրում ու ցամաքում: Դեռ որևէ հետք չի գտնվել, բազմաթիվ հարցեր մնում են մութ: