Թրամփի վարչակազմը աշխատանքից ազատել է «Ամերիկայի ձայն»-ի շուրջ 600 աշխատակիցների

Թրամփի վարչակազմը հինգշաբթի օրը աշխատանքից ազատեց «Ամերիկայի ձայն»-ի շուրջ 600 աշխատակիցների, որոնց մեծ մասը լրագրողներ են, հաղորդում է «Նյու Յորք թայմս»-ը։

Դաշնային բյուջեից ֆինանսավորվող լրատվամիջոցն անկախ լրատվություն է մատուցում մամուլի սահմանափակ ազատություններ ունեցող երկրներում։

Անցյալ ամիս դատարանը դաշնային կառավարությանը կարգադրել է պահպանել այդ լրատվամիջոցը, որը նախագահ Թրամփը անվանել է «ռադիկալ Ամերիկայի ձայն»։ Ամերիկյան թերթը նշում է, որ հինգշաբթի օրը վաճառքի է հանվել Վաշինգտոնում գտնվող «Ամերիկայի ձայն»-ի շենքը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ԱՄՆ դատարանի որոշման՝ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի «Ամերիկայի ձայն»-ը փակելու քայլերը