Սումիի շրջանում ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել

Ուկրաինայի սահմանամերձ Սումիի շրջանում մարդատար ավտոբուսի վրա ռուսական հարվածից ինը խաղաղ բնակիչ է զոհվել, հայտնում է «Ազատության» ուկրաինական ծառայությունը: Ռուսաստանը անօդաչուով խաղաղ բնակիչների է թիրախավորել՝ խաղաղության շուրջ ռուս - ուկրաինական բանակցություններից մի քանի ժամ անց:

Ուկրաինայի ոստիկանության փոխացմամբ՝ ավտոբուսի ևս չորս ուղևոր վիրավորվել է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երեք տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան վերսկսել են ուղիղ բանակցությունները