Թուրքիան Սև ծովում բնական գազի նոր պաշար է հայտնաբերել

Թուրքիան Սև ծովում բնական գազի նոր պաշար է հայտնաբերել, որը կբավարարի երկրի բնակելի տների էներգետիկ կարիքները ավելի քան երեք տարի, այսօր հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք հայտնաբերել ենք 75 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Այս քանակությամբ մենք կբավարարենք մեր տների կարիքները մոտ 3,5 տարի», - ասել է նա՝ հայտնաբերված բնական պաշարի արժեքը գնահատելով 30 միլիարդ դոլար։