Թրամփը երկուշաբթի խոսելու է Պուտինի ու Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահը սոցցանցում հայտնել է, թե երկուշաբթի հեռախոսազրույց է ունենալու Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու հետ:

«Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազանգի թեմանլ լինելու է արյունահեղության դադարեցումը, դրա հետևանքով մեկ շաբաթում միջինը 5000 ռուսաստանցի ու ուկրաինացի զինվոր է սպանվում», - գրել է Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ մյուս թեման առևտուրն է:

ԱՄՆ առաջնորդը հետո մտադիր է խոսել Ուկրաինայի նախագահի ու ՆԱՏՕ-ի տարբեր անդամների հետ:

«Հույս ունեմ՝ արդյունավետ օր կլինի, զինադադար կհաստատվի և այս արյունոտ պատերազմը, որը երբևէ չպետք է լիներ, կավարտվի», - սոցցանցում գրել է Դոնալդ Թրամփը: