ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա Հռոմում՝ մայիսի 23-ին

Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա Հռոմում՝ մայիսի 23-ին, X-ի իր էջում գրել է Օմանի արտաքին գործերի նախարար Սայիդ Բադր ալ-Բուսաիդի։


Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ակտիվացան անցած ամիսներին՝ Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադարձից հետո։

Չորրորդ հանդիպումն անցկացվել է Մասկատում՝ Օմանի միջնորդությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խամենեին թերահավատ է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների հաջողության հարցում