Կաց․ «Թեհրանը կրակի կմատնվի»

Եթե Խամենեին շարունակի հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ, Թեհրանը կրակի կմատնվի, այսօր հայտարարել է Իսրայելի Պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Իրանի բռնապետը իր սեփական քաղաքացիներին պահում է որպես պատանդ՝ մի իրավիճակ ստեղծելով, երբ նրանք, նախևառաջ Թեհրանի բնակիչները շատ ծանր գին կվճարեն այն ծանր վնասների համար, որ հասցվել են Իսրայելի քաղաքացիներին»,-հայտարարել է Կացը։

Իրանն ու Իսրայելը ողջ գիշեր ու նաև առավոտյան շարունակել են հրթիռային հարվածներ հասցնել իրար: Երկու երկիրն էլ հայտարարում է զոհերի ու վիրավորների մասին:

Թեհրանն այսօր զգուշացրել է Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իշխանություններին, որ եթե այս երեք երկրները շարունակեն իրենց գործողություններով ուժեղացնել Իսրայելի հակաօդային պաշտպանությունը, ապա Իրանը ստիպված կլինի հարվածել տարածաշրջանում գտվող արևմտյան բազաներին և նավերին։